Հարավային Կորեայում իրար է բախվել մոտ 100 ավտոմեքենա, կա 2 զոհ
Հարավային Կորեայում՝ Ինչհոն միջազգային օդանավակայանից ոչ հեռու, միմյանց է բախվել մոտ 100 տրանսպորտային միջոց, ներառյալ՝ դպրոցական ավտոբուս, գրում է Газета-ն՝ հղում անելով «Ռենհափ» գործակալությանը։
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ, զոհվել է 2 մարդ։
Ներկայում միջադեպի վայրում մառախուղ է, ինչն էլ, հավանաբար, դարձել է մեքենաների բախման պատճառ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։










