ՕԵԿ-ում Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու և առևանգելու փաստով ԱԺ նիստերը բոյկոտելու հարց չի քննարկվել. Հ. Մարգարյան
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը չի կարող պատասխանել՝ ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կմասնակցի՞ երեք ոչ իշխանական ուժերի ՝ ԱԺ աշխատանքների բոյկոտին:
«Երբ մեր գործընկերների կողմից առաջարկ լինի, մենք կքննարկենք խմբակցությունում և ՕԵԿ քաղխորհրդում»,- Tert.am –ին ասաց Հովհաննես Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր , որ հավանական է ՝ բոյկոտեն ԱԺ աշխատանքները՝ քանի դեռ ի հայտ չեն եկել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգման և ծեծի ենթարկման կազմակերպիչները:










