Առնվազն 200 ներգաղթյալ է մահացել Իտալիայի ափերի մոտ. ՄԱԿ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալների համաձայն՝ մոտ 200 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովում վերջին սարսափելի ողբերգության ժամանակ, երբ ներգաղթյալներով նավերը փորձել են Լիբիայից հասնել Եվրոպա, հաղորդում է The Associated Press-ը:
Ինչպես նշվում է գործակալության հայտարարության մեջ, չորեքշաբթի Իտալիայի ափեր հասած ողջ մնացած ներգաղթյալները տեղեկացրել են, որ մեկ այլ նավ անհայտ է համարվում, հետևաբար՝ զոհերի թիվը կարող է ավելանալ: Իտալիայում ՄԱԿ-ի փախստականների գործակալության խոսնակ Կարլոտա Սամիի խոսքով՝ առնվազն 203 մարդ «կուլ է գնացել ալիքներին»:
Ավելի վաղ, իտալական սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ առնվազն 29 մարդ է մահացել հիպոթերմիայից՝ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիայի ափեր հասնելու ընթացքում:










