Մինսկում կոնտակտային խումբը պայմանավորվել է Դոնբասում կրակի դադարեցման մասին. աղբյուր

09:38 • 11.02.15

Մինսկում կայացած բանակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի և դրա վերահսկողության մասին, համաձայնեցվել է նաև ծանր զինատեսակի հեռացման սխեման: Այդ մասին է հայտնել unn.com.ua-ի աղբյուրը:

 

Ինչպես հաղորդվում է՝ եռակողմ կոնտակտային խմբի նիստը սկսվել է երեկոյան մոտ ժամը ութին՝ նախատեսվածից երեք ժամ ուշ:

 

Ավելի վաղ Բելառուսի արտգործնախարարությունից հայտնել են, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար բանակցությունների մասնակիցները ոչ մի հայտարարություններ չեն անի:

 

Ուկրաինան բանակցությունների ժամանակ ներկայացրել է Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման և հանրային ու քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, Ռուսաստանը՝ Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ-ն՝ Հայդի Տալյավինին, իսկ անջատողականներին՝ Դենիս Պուշիլինը և Վլադիսլավ Դեյնեկոն: