Իմաստուն հայրը գիտի՝ ինչպես սպասել և ներել. Հռոմի պապը հայրության մասին

14:19 • 11.02.15

Իմաստուն հայրը կարող է լինել խիստ, արդար, մեղմ և բարեսիրտ։ Այս մասին ասել է Հռոմի պապը Գլխավոր ընդունելության ժամանակ, որի թեման եղել է հոր դերն ընտանիքում, գրում է Обозреватель-ը։

 

Նախևառաջ, «հայրը պետք է ներկա լինի ընտանիքում»։ «Նա պետք է մոտ լինի իր կնոջը, կիսի նրա հետ ամեն ինչ՝ ուրախություն և տխրություն, հույսեր և զրկանքներ։ Նա պետք է մոտ լինի իր երեխաներին, երբ նրանք մեծանում են։ Երբ նրանք խաղում են և կռվում, երբ նրանք անհոգ են և տխուր, երբ խոսում են կամ լռում, երբ նրանք համարձակ են և երբ վախեցած, երբ նրանք սխալ քայլ են անում և երբ նորից գտնում իրենց ուղին»,- ասել է պոնտիֆիկոսը։

 

Հռոմի պապի խոսքով՝ հայրը գիտի, թե ինչպես պետք է սպասել և գիտի՝ ինչպես ներել ամբողջ սրտով։ Իհարկե, նա գիտի նաև՝ ինչպես պատժել։