Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան կողմի նախաձեռնությամբ քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցը։ Ուշադրության կենտրոնում է եղել Ուկրաինայում իրավիճակը և այդ երկրում սուր ճգնաժամի խաղաղ կարգավորման ապահովումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ զրույցի ընթացքում Պուտինը գնահատական է տվել Ուկրաինայի հարավ-արևելքի իրավիճակին՝ շեշտադրում անելով ռուսական վերջին առաջարկներին, որոնք քննարկվում են փետրվարի 11-ին Մինսկում անցկացվելիք հանդիպման նախապատրաստման համատեքստում։










