Ռուբլու խորհրդանիշը կհայտնվի Ղրիմին նվիրված թղթադրամների վրա
ՌԴ Կենտրոնական բանկը հայտնել է իր պլանների մասին. ռուբլու խորհրդանիշ համարվող ռուսերեն «P» տառն այս տարի առաջին անգամ կհայտնվի Ղրիմին նվիրված թղթադրամների վրա, գրում է rg.ru-ն։
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Գեորգի Լունտովսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ռուբլու գրաֆիկական պատկերը կհայտնվի թղթադրամի վրա՝ կեղծումներից պաշտպանելու համար։
ԿԲ-ն հաստատել է ռուբլու խորհրդանիշը 2013-ի ամռանը։










