Այս տարի ջրամբարների ջրալցվածությունը նորմալ մակարդակի վրա կլինի

15:26 • 11.02.15

Նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 5 սմ-ով և այս պահին կազմում է 1900.13 մ:


Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ հաշվեկշիռը բացասական է:


«Այս տարի բոլոր նախադրյալները կան, որ կունենանք դրական հաշվեկշիռ և ջրամբարների ջրալցվածությունը նորմալ մակարդակի վրա կլինի: Սևանա լճից բացթողումները կլինեն նորմայի սահմաններում՝ մինչև 170 մլն խմ մետր»,-ասաց նա: