Իսպանիայի թագավորը կրճատել է իր աշխատավարձը
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը որոշել է կրճատել իր աշխատավարձը 20%-ով։ Նա կստանա տարեկան 234.000 եվրո՝ առանց հարկերը հաշվելու, ինչը 58.000 եվրոյով քիչ է, քան նախկին միապետինը։
Քանի որ թագավորական ընտանիքի մյուս անդամների աշխատավարձերը կախված են թագավորի աշխատավարձից, ապա նրանցը նույնպես կկրճատվի, գրում է Обозреватель-ը։
Խուան Կառլոսն այս տարի կստանա 36%-ով քիչ աշխատավարձ, քան նախորդ տարի։ Թագուհի Լետիսիայի աշխատավարձը կկրճատվի 26%-ով, թագուհի Սոֆյայինը՝ 20%-ով։
Ընդհանուր թագավորական ընտանիքի և թագավորական վարչակազմի համար ընթացիկ տարում պետբյուջեից կծախսվի 7.8 մլն եվրո, ինչը համապատասխանում է նախորդ տարվա ծախսերին։










