Երևանի Քոչարյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է Դիլիջանից գողացած մարմարե արձանը

11:51 • 11.02.15

Փետրվարի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում  ահազանգ է ստացվել, որ գիշերը գողացել են Մյասնիկյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական մասում տեղադրված մարմարե արձանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։


Փետրվարի 10-ին ոստիկանության Դիլիջանի և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Գևորգ Գ.-ն  և 1986 թ. ծնված Ասատուր Ծ.-ն, ովքեր փետրվարի 7-ին, ժամը 01։00-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական հատվածից գողացել են մարմարե արձանը և Գևորգ Գ.-ի  վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաքի Քոչարյան փողոցի տներից մեկի բակ:


Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: