ՌԴ Սվերդլովսկի մարզում 1,5 մլն դոլար արժողությամբ կոկաին է առգրավվել

14:04 • 11.02.15

ՌԴ Սվերդլովսկի մարզում մեծ քանակությամբ կոկաին է առգրավվել, որի ընդհանուր արժեքը 1,5 մլն դոլար է գնահատվել, գրում է ТАСС գործակալությունը։

 

Առգրավվել է 1,5 կգ կոնցենտրացված կոկաին, որի նոսրացման դեպքում կստացվեր 4 կգ զանգվածով թմրանյութ։

 

Կոկաինը բերվել է Կոլումբիայից, և այն համարվում է աշխարհում առավել մաքուր և ամենաթանկ թմրանյութը։

 

Սվերդլովսկի մարզի ոստիկանությունից հայտնել են, որ կոլումբիական թմրանյութեր տարածաշրջանում սկսել են հայտնվել բոլորովին վերջերս, քանի որ սինթետիկ խառնուրդների տեսքով թմրանյութերի հիմնական մասնաբաժինը բերվում է Ասիայից։