Էբոլայի ճգնաժամին օգնության հասած ամերիկացի զինվորականները վերադառնում են հայրենիք

13:23 • 11.02.15

Մոտ 10 ամիս առաջ Արևմտյան ԱՖրիկա` Էբոլա վիրուսի առաջացրած ճգնաժամը հաղթահարելուն աջակցելու մեկնած ԱՄՆ-ի զինված ուժերի շուրջ 100 ներկայացուցիչ վերադառնում է հայրենիք, գրում է CNN-ը։

 

Այս մասին հայտնել են Պենտագոնից։ Արդեն 1.500 զինվոր վերադարձել է ԱՄՆ, իսկ մնացյալն ամբողջովին կհեռանան Աֆրիկայից մինչև ապրիլի 30-ը, ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

 

Էբոլա տենդից մահվան արդեն ավելի քան 22 000 հաստատված դեպք է գրանցվել։

 

Անցյալ ամիս Առողջապահության համաշխարհային կազմակեպությունը հայտարարել էր, որ Էբոլա համաճարակն այժմ գտնվում է պասիվ վիճակում և գրանցում է մահվան և վարակի  անհամեմատ ցածր ցուցանիշներ։