Վենեսուելայում դոլարի ազատ փոխարժեք է ներդրվում

10:29 • 11.02.15

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են 2003 թվականից խիստ հկսողության տակ գտնվող երկրի արժութային քաղաքականության մեջ նոր փոփոխությունների մասին և փաստացիորեն ներդրել են դոլարի ազատ փոխարժեք, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Ներմուծման գործողությունների համար հիմնական ապրանքների, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների 70 տոկոսի համար կպահպանվի դոլարի դիմաց 6,3 բոլիվարի պաշտոնական փոխարժեքը: Հիմնական սպառողական զամբյուղից մնացած 30 տոկոս ապրանքների համար հաստատվում է դոլարի դիմաց 12 բոլիվար փոխարժեքը:

 

Փորձագետները կարծում են, որ այդ փոփոխություններով իշխանությունները փորձում են լուծել հարկային դեֆիցիտի խնդիրը, որն այժմ կազմում է Վենեսուելայի ՀՆԱ-ի 20 տոկոսը: Իրավիճակը զգալիորեն վատացել է նավթի համաշխարհային գների անկումից հետո: