Ավստրալիայում իսլամիստների համակիրները ահաբեկչություն են պատրաստել շիկահեր կանանց դեմ

21:17 • 12.02.15

Ավստրալիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված երկու հոգի մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով այդ երկրի վարչապետ Թոնի Էբոթի հայտարարությունը:

 

Ըստ վարչապետ Էբոթի՝ 24–25 տարեկան երկու տղամարդ տեսաուղերձ են ձայնագրել, որում սպառնացել են Ավստրալիայի բոլոր շիկահեր կանանց: Մասնավորապես` նրանք խոստացել են ծեծել և գլխատել շիկահեր կանանց: Տեսագրութան մեջ տղամարդիկ նաև հայտարարել են, որ զանգվածային ակցիաներ են նախապատրաստում «բարձրյալ Ալլահի անունից»:

 

Ավստրալական ոստիկանությունը տղամարդկանց բռնել է` նախքան որևէ հանցագործության կատարումը, հակաահաբեկչական ռեյդի ընթացքում: