Լոնդոնի քաղաքապետը թերթեր է բաժանել Նյու Յորքի Թայմս-սքուերում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման և Կապիտոլիումի բլուր այցի միջև ընկած ժամականահատվածում Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կարճատև այց է կատարել Նյու Յորքի Թայմս-սքուեր, որպեսզի հանդես գա «աշխարհում ամենահայտնի թերթ վաճառողի» դերում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Այդ հայտնի հրապարակում բրիտանացի պաշտոնյան բաժանել է London Evening Standard-ի համարները: Ջոնսոնի մոտ շատ լավ է ստացվել գործը, նա թերթերը տվել է բոլորին, ով գտնվել է մոտակայքում, ասված է հոդվածում:
Լոնդոնի քաղաքապետը վեցօրյա այցով գտնվում է ԱՄՆ-ում: Նա արդեն այցելել է Բոստոն, իսկ հինգշաբթի կմեկնի Վաշինգտոն:










