Հրապարակվել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց նախաճաշի մենյուն (լուսանկար)

15:28 • 12.02.15

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրապարակվել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց արարողության ժամանակ մատուցված հյուրասիրության մենյուն, գրում է Metro.co.uk-ը:

 

Հիշեցնենք, որ արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի ավագ որդին ամուսնացել է 2011-ին:

 

Հարսանյաց նախաճաշը մատուցվել է Բուքինգհեմյան պալատում՝ հարսի և փեսայի 300 մտերիմ ընկերների և բարեկամների համար:

 

Հարսանյաց նախաճաշին մատուցվել է սաղմոնով աղցան, գառան միս՝ գարնանային բանջարեղենով, մեղրի համով պաղպաղակ: