Կատալոնիայում տագնապ է հայտարարվել նարնջագույն թունավոր ամպի պատճառով

18:12 • 12.02.15

Կատալոնիայի չորս քաղաքներում տագնապ է հայտարարվել թունավոր նարնջագույն ամպի պատճառով, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով El Pais-ին:

 

Օդենայի, Իգուալադայի, Սանտա-Մարգարիտա-դե-Մոնտբուի և Վիլանովա-դել-Կամիի բնակիչներին նախազգուշացրել են թունավոր նյութեր շնչելու վտանգի մասին և խորհուրդ են տվել մնալ շենքերում՝ փակ դռների և պատուհանների հետևում:

 

Նախնական տվյալներով՝ տեղական ժամանակով առավոտյան մոտ ժամը 9-ին տեղի է ունեցել վթար Իգուալադայում գտնվող SIMAR քիմիական ընկերությունում: Երկու աշխատակից բժշկական օգնություն  է ստացել: