Նախորդ շաբաթ քանդվել է 4 ապօրինի շինություն. Երևանի քաղաքապետարան

12:42 • 12.02.15

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։


Քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում: Մեկ ահազանգ էլ ստացվել է թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով, սակայն տեղում կատարված ուսումնասիրության ընթացքում ապօրինաշինություն չի հայտնաբերվել:


Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 5  արձանագրություն է կազմվել: