Բրիտանիայում բժշկին մեղադրում են մահացող տղամարդուն չօգնելու համար (տեսանյութ, լուսանկարներ)
Հրապարակվել է տեսանյութ, որտեղ բրիտանացի բժիշկը ձեռքերը գրպանում դրած նայում է, թե ինչպես է սրտի կաթվածից իր առջև մահանում մի տղամարդ։ Բուժաշխատողն արդարացել է, թե իրեն թվացել է՝ տղամարդն ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ է, գրում է metro.co.uk-ը:
Կառլ Քոուփը, ով հիվանդանոցի դիմաց սրտի կաթված է ստացել և միանգամից տապալվել գետնին, մահացել է ժամանակին չցուցաբերված օգնության պատճառով:
Նրան ավելի ուշ նկատել են և տեղափոխել հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել:
Դատարանի համապատասխան որոշմամբ՝ Անգլիայի Վեսթ Միդլենդ շրջանի շտապօգնության ծառայության աշխատակից 36-ամյա Մեթյու Ջիրիի աշխատանքն 8 ամսով կասեցվել է՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Նրան նաև նշանակվել է 240- ժամյա հանրօգուտ աշխատանք, սակայն բժիշկն ազատազրկման չի ենթարկվել:
Ըստ բրիտանական օրենսդրության՝ բուժաշխատողը կարող է մեղավոր ճանաչվել ինչպես անպատշաճ գործողություն կատարելու, այնպես էլ ճիշտ ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու և անգործության համար:





36-ամյա բժիշկ Մեթյու Ջիրին
Սրտի կաթվածից մահացած Կառլ Քոուփը











