Էրդողանը Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները «ոչ մարդասիրական» և «անարդար» է անվանել

12:48 • 12.02.15

ԱՄՆ-ի՝ Կուբայի դեմ սահմանած պատժամիջոցները ոչ մարդասիրական են և անարդար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Կուբա կատարած պաշտոնական այցի ժամանակ, գրում է РИА Новости-ն։

 

«Մենք չենք համարում Կուբայի հանդեպ պատժամիջոցները մարդասիրական և արդարացի»,- ասել է Էրդողանը՝ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպումից հետո։

 

ԱՄՆ-ի կողմից Կուբայի տնտեսական շրջափակումը շարունակվում է ավելի քան 50 տարի։