ԱՄՀ-ն պատրաստ է Ուկրաինային 17,5 մլրդ դոլարի վարկ տրամադրել

12:50 • 12.02.15

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է Ուկրաինային 17,5 միլիարդ դոլարի վարկ տրամադրել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդին:

 

Լագարդի խոսքով՝ նա շատ ուրախացած է այն հանգամանքով, որ Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են: Վարկը տրամադրվում է չորս տարով:

 

Համաձայնությունը տվյալ պահին նախնական բնույթ է կրում, ծրագիրը ենթակա է ԱՄՀ-ի խորհրդի հաստատմանը: