Գերմանիան պատրաստ է ԵՄ գագաթնաժողովում փոխզիջումների գնալ Հունաստանի հարցով. Անգելա Մերկել

21:39 • 12.02.15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ուրախ է հույն նոր գործընկերների հետ գալիք հանդիպման համար, և որ Գերմանիան պատրաստ է փոխզիջումների գնալ Հունաստանի հարցում:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Հունաստանի նորանշանակ վարչապետը հինգշաբթի  առաջին անգամ կմասնակցի Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ուր Գերմանիայի կանցլերը ժամանել է Մինսկից, որտեղ ընթանում էին «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունները: 


«Հունաստանի թեման, ակնհայտորեն, դեր կխաղա ԵՄ գագաթնաժողովում: Ուրախ եմ ողջունել հույն նոր գործընկերներին, նրանք այսօր առաջին անգամ են այստեղ: Եվրոպան մշտապես առաջնորդվում է փոխզիջումներ փնտրելով, որում էլ կայանում է Եվրոպայի հաջողությունը: Փոխզիջումների գնում են այն ժամանակ, երբ առավելությունները գերակշռում են թերությունները: Եվ Գերմանիան դրան պատրաստ է»,- լրագրողներին ասել է Մերկելը: