Գերմանիայում Germanwings ավիաընկերության օդաչուները երկօրյա գործադուլ են անցկացնում. 340 չվերթ է հետաձգվել
Գերմանիայում անցկացվում է Lufthansa խոշորագույն եվրոպական ավիափոխադրողի «դուստր» Germanwings ավիաընկերության օդաչուների գործադուլը:
Ինչպես հաղորդում է ТАСС–ը`գործադուլը կշարունակվի մինչև շաբաթ: Գործադուլի պատճառով արդեն 160 չվերթ է հետաձգվել, առաջին հերթին` ներքին գերմանական թռիչքները: Ինչպես հաղորդել է ավիափոխադրողի ներկայացուցիչը` ուրբաթ օրվա համար 180 չվերթ է հետաձգվել: Նախապես երկու օրվա համար 900 չվերթ էր նախատեսվում:
Գործադուլը ազդել է Բեռլինի, Քյոլնի, Բոննի, Դյուսելդորֆի, Համբուրգի և Շտուտգարտի օդային տարածքներով ավիափոխադրումների վրա: Գործադուլի մասին հայտնի է եղել նախօրոք, ինչի շնորհիվ ուղևորները կարող էին անվճար չեղարկել իրենց ամրագրումը կամ փոխել իրենց ինքնաթիռի տոմսը գնացքի տոմսի հետ:
Օդաչուները գործադուլ են հայտարարել Vereinigung Cockpit e.V. արհմիության կոչով, որը ներկայացնում է գերմանական ավիափոխադրողների 9300 օդաչուի և բորտինժեներների շահերը:










