Փախստականները Գերմանիայի բնակչության առնվազն 1%-ն են. ԶԼՄ-ներ
Գերմանիայում ապրող փախստականների թիվը չի գերազանցում բնակչության ընդհանուր թվաքանակի 1%-ը։ Կառավարության տվյալներով, որոնք ներկայացվել են Ձախերի կուսակցության հարցման համաձայն, այժմ Գերմանիայում տարբեր կարգավիճակով ապրում է մոտ 629.000 փախստական, ինչը 130.000-ով ավելի է նախորդ տարվանից, գրում է Deutsche Welle-ն։
Կառավարության տվյալներով՝ 338.000 մարդ ստացել է փախստականի կարգավիճակ. դա 44.000-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Եվս 291.000 մարդ կամ սպասում է որոշման, կամ մերժում է ստացել, սակայն ունի ժամանակավոր կացության իրավունք։ Դա, իր հերթին, 86.000-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։
Մոտ 113.000 մարդ կարող է արտաքսվել, սակայն որոշ պատճառներով օրինական հիմքերով շարունակում է մնալ երկրում։ Նրանք հիմնականում փախստականներ են նախկին Հարավսլավիայից, Իրաքից կամ Ռուսաստանից։










