Դեկտեմբերի 9-ը ՀՀ-ում կհռչակվի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

12:03 • 12.02.15

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և դեկտեմբերի 9-ը հռչակել Բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:


Ինչպես նշեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, օրվա ընտրությունը պայմանավորված է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականին համապատասխան կոնվենցիայի ընդունմամբ:


Միաժամանակ հստակեցում է մտցվում, որ ապրիլի 24-ը հռչակվի ոչ թե բոլոր, այլ միայն Հայոց ցեղասպանության օր: