ԱՄՆ-ում ոստիկանները սպանել են իրենց վրա քարեր նետող անօթևանին
Ամերիկյան Պասկո քաղաքում իրավապահները սպանել են անօթևանի, ով քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ` հարվածելով նրանցից 2-ին:
Ինչպես հայտնում է abcnews.go.com-ը, իրավապահները մանրամասնել են, որ սպանել են 35-ամյա Անտոնիո Զամբրանո Մոնտես անունով անօթևանին, երբ նա հրաժարվել է վայր դնել քարերը:
Ոստիկանապետ Բոբ Մեցգերը պատմել է, որ սկզբում իրավապահները կիրառել են էլեկտրաշոկ, սակայն դա արդյունք չի տվել: Եվ քանի որ Մոնտեսի վտանգավոր պահվածքը շարունակվել է` իրավապահները կրակել են զենքից:
Ականատեսներն էլ պատմել են, որ անօթևանը փախչելիս է եղել, երբ ոստիկանները կրակել են նրա ուղղությամբ:
Աղբյուրը հավելում է, որ քաղաքի բազմաթիվ բնակիչներ չեն արդարացրել ոստիկանների պահվածքն ու իրենց վրդովմունքն արտահայտելու են հավաքվել Պասկոյի քաղաքապետարանի մոտ:










