Իսրայելին պատուհասել է վերջին 5 տարում ամենահզոր ավազամրրիկը
Իսրայելը հայտնվել է վերջին 5 տարում ամենահզոր ավազամրրիկի ազդեցության տակ, ինչի հետևանքով մթնոլորտի աղտոտվածությունը 40 անգամ գերազանցել է նորման:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, փոթորկից տուժել է մոտ 400 մարդ, որից 30-ը երեխաներ են: Բժշկի է դիմել 384 տուժած:
Տեսանելիության վատացման ու ուժեղ քամու պատճառով մի քանի ժամով կասեցվել է Էյլատ քաղաքի ավիահաղորդակցությունը: Ըստ Haaretz-ի տվյալների՝ տեղացած անձրևից հետո օդի աղտոտվածության մակարդակը փոքր-քիչ նվազել է:










