Ամբողջ գիշեր Մինսկում «նորմանդական խմբի» հանդիպումը լուսաբանած լրագրողուհուն հոսպիտալացրել են

13:22 • 12.02.15

Մինսկում ընթացող «նորմանդական խմբի» երկարատև բանակցություններն ամբողջ գիշեր լուսաբանած լրագրողուհիներից մեկին հոսպիտալացրել են շտապօգնության մեքենայով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչների ներկայացուցչին։

 

«Հենց հիմա շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են «Интерфакс-Запад» պարբերականի լրագրողուհուն»,- հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ ստիպված են եղել բժիշկ կանչել, երբ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։