Հայրենիքի վերամիավորման համար Հրվ. Կորեան պետք է ազատվի ԱՄՆ-ից կախվածությունից. Հս. Կորեա
Հարավային Կորեան «պետք է ազատվի Միացյալ Նահանգներից կախվածությունից և Հյուսիսային Կորեայի հետ միասին ձեռնարկի հայրենիքի անկախ վերամիավորմանն ուղղված միջոցներ»: Այդ մասին ասված է տեղական թերթերում հինգշաբթի օրը հրապարակված Կորեայի խաղաղ միավորման համար հանձնաժողովի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, հարավկորեական իշխանություններին «անփառունակ ավարտ է սպասվում, եթե նրանք կուրորեն կրկնօրինակեն ամերիկյան վարչակարգին, որն ուղղված է Կորեական թերակղզում խաղաղության և կայունության վերացմանը»:
Եթե Սեուլը նախկինի պես մասնակցի ԱՄՆ-ի նախաձեռնած ռազմական սադրանքներին՝ «ԿԺԴՀ-ն խեղդելու նպատակով», ապա «Սեուլը նույնպես թիրախ կդառնա Փհենյանի կողմից՝ հատուցման հարվածի համար», զգուշացրել է հանձնաժողովը:










