«Սիրո հյուրանոցներ»՝ ամբողջ աշխարհից (լուսանկարներ)
Աշխարհի մի շարք երկրներում գոյություն ունեն, այսպես կոչված, «սիրո հյուրանոցներ», որտեղ զույգերն արտառոց կահույքով և իրերով սենյակներ են վարձում և իրականացնում իրենց երևակայությունները, գրում է Daily Mail-ը:
Սովորական հյուրանոցներից դրանք տարբերվում են նրանով, որ սենյակները կահավորված են մետաքսե ծածկոցներով, առաստաղը հայելապատ է, կա հատուկ երկտեղանոց լոգարան, ինչպես նաև կահույք՝ բժիշկ-բուժքույր և շատ այլ դերային խաղերի համար:
Daily Mail-ը նշում է, որ նմանատիպ հյուրանոցներում մեկ ժամն արժե միջինը 10 ֆունտ ստերլինգ: Լուսանկարների շարքում ներկայացված են հյուրանոցներ Տոկիոյից, Ռիո դե Ժանեյրոյից, Սանտյագոյից, Կիոտոյից, ինչպես նաև՝ չինական, ճապոնական այլ քաղաքներից:





















