Պատերազմի և խաղաղության հարցերն արագ չեն լուծվում. Լուկաշենկո
Պատերազմի և խաղաղության հարցերն արագ չեն լուծվում, դրա համար ամիսներ են պահանջվում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններից հետո, որոնք տևել են մոտ 16 ժամ, գրում է РИА Новости-ն։
«Պատերազմի և խաղաղության հարցերը քննարկվում են ամիսներով, երբեմն էլ՝ տարիներով։ Իսկ դա մեզ հաջողվեց 15 ժամում»,- ասել է Լուկաշենկոն՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հեռանալուց հետո։
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ գլխավոր հարցն այժմ պայմանավորվածություններն իրագործելն է։ «Գլխավոր հարցն այժմ առջևում է՝ կատարել պայմանավորվածությունները»,- նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հայտնել է նաև, որ բանակցություններն անցկացվել են փակ դռների ետևում, և դա նորմալ է։ «Եթե դուք այդ ամենը լսեիք, հնարավոր է, կխելագարվեիք»,- ասել է նախագահը։
Մինսկում «նորմանդական քառյակի» բանակցությունների մանրամասները՝ այստեղ։










