Մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին ԲՀԿ-ի և Ժառանգության մասնակցության հարցը դեռևս պարզ չէ

10:46 • 12.02.15

«Հայ ազգային կոնգրեսի»՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ՀԱԿ-ի գործընկերներ ԲՀԿ-ի և «Ժառանգության» մասնակցության հարցը դեռևս պարզ չէ։


Tert.am-ի հետ զրույցում ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան  Ուրիխանյանը նշեց. «Մեր ցանկացած գործողության մասին դուք հավուր պատշաճ տեղեկացվում եք, պաշտոնական  տեղեկատվության դեպքում ես ձեզ սիրով կտեղեկացնեմ»։


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ին ասաց, որ դեռևս չեն քննարկել։ «Կքննարկենք, կերևա»,-ասաց նա։


Նշենք, որ ՀԱԿ կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան հանրահավաք անցկացնելու մասին և այն ընդունվել է ի գիտություն: