ԵՄ-ն փետրվարի 12-ին դժվար քննարկի հակառուսական պատժամիջոցները. Մոգերինի
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ եվրոպական երկրների առաջնորդները դժվար թե քննարկեն հակառուսական պատժամիջոցները փետրվարի 12-ին կայանալիք հանդիպման ընթացքում, հաղորդում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելում ԵՄ-ի գագաթաժողովի սկիզբը հետաձգվել է ժամը 17:00-ին:
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման խնդիրը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ապագան, իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը և Հունաստանում տիրող իրավիճակը:










