Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները կմասնակցեն պատանի հայրենասերների միջազգային հավաքին
12:14 • 12.02.15
Փետրվարի 12-ին Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը` փետրվարի 13-ից 22-ը Պերմ քաղաքում կայանալիք պատանի հայրենասերների 13-րդ միջազգային հավաքին մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Placeholder










