ԼՂՀ ԱԺ ընտրությունները կանցկացվեն 2015թ. մայիսի 3-ին

12:21 • 12.02.15

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2015 թվականի մայիսի 3-ին նշանակելու մասին:


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։