«Իսլամական պետությունը» պարտվելու է. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Fox News-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է ճշգրիտ ավիահարվածներ հասցնել զինյալների դիրքերին:
«Դա դժվար առաքելություն է, սակայն մենք հետ չենք կանգնի: Մենք նոր տվյալներ ենք ստանում մեր հետախուզությունից», -ասել է Օբաման՝ պնդելով, որ ԻՊ-ն անպայման պարտվելու է:
Նա նշել է, որ չի հավատում պատերազմի արագ ավարտին: Օբաման հայարարել է, որ իսլամիստական խմբերի դեմ պայքարը կտևի երեք տարի:










