Փարիզի քաղաքապետը դատի կտա Fox News-ին
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն դատի կտա Fox News-ին՝ քաղաքին վիրավորելու համար, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ նման որոշման պատճառ են դարձել հեռուստաալիքի եթերում հնչած արտահայտություններն այն մասին, որ Փարիզում կան մահմեդական շրջաններ, որտեղ այլ կրոնների մարդկանց խորհուրդ է տրվում չհայտնվել:
Fox News հեռուստաալիքը ներկայացնող իրավաբանական ընկերությունը հայտարարել է, որ կպայքարի ցանկացած հայցի դեմ:
«Fox News-ը կօգտագործի պաշտպանության բոլոր միջոցները բոլոր կիրառելի օրենքների համապատասխան»,- հայտարարել է իրավաբանական ընկերության ներկայացուցիչը:










