Ավստրալական քաղաքում ոստիկանական շենքից մարդիկ տարհանվել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
Ավստրալական Բրիսբեն քաղաքի դաշնային ոստիկանության շտաբ-բնակարանում ռումբի առկայության մասին անանուն զանգից հետո տարհանում է իրականացվել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Դեպքի վայրում աշխատում են մասնագետները՝ շների հետ:
Դաշնային գրասենյակն ամբողջությամբ փակ է, նահանգի ոստիկանության շենքը փակ է մասնակի. աշխատակիցների ելումուտի համար միայն մեկ դուռ է բաց մնացել:
Իրականացվում է քննություն:










