Պուտինը Մինսկում բանակցությունների ժամանակ կոտրել է գրիչը (լուսանկարներ)
Միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում վերջին օրվա ընթացքում «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցություններն են, գրում է Обозреватель-ը։
Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոտրել գրիչը (կամ մատիտը)։
Հանդիպման արդյունքներով, որը Մինսկում տևել է 14 ժամ, սպասվում է Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով փաստաթղթի ստորագրում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահների և Գերմանիայի կանցլերի կողմից: Ինչպես ria.ru-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը, «նորմանդական քառյակը» հասել է հսկայական առաջընթացի:













