ՀՀ Նախագահի հրամանագրով Գագիկ Ծառուկյանն ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից

23:09 • 12.02.15

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  հրամանագիր է ստորագրել «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին: Այս մասին տեղեկանում են ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ Խորհրդի նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր. «Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»:

 

 Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ ո ր ո շ ու մ  ե մ.



Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը»: