Սեուլի կենդանաբանական այգում առյուծը սպանել է իրեն խնամողին
Հարավային Կորեայի կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է իրեն խնամողի վրա և սպանել նրան, գրում է Reuters-ը:
Սեուլի Grand Park-ում գիշատիչ կենդանին հարձակվել է վանդակի մեջ տեխնիկական սարքավորում տեղադրող տղամարդու վրա:
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել:
Բացի այդ, հիշատակվում է, որ կենդանաբանական այգին փակվել էր փետրվարի 8-ին՝ թռչնագրիպի տարածման մտավախությունից:
Այլ մանրամասներ չեն նշվում:











