Խորվաթիայի ԱԳ նախարարը հաստատել է, որ երկրի բնակիչները կռվում են ուկրաինական բանակում
Խորվաթիայի քաղաքացիները կռվում են Ուկրաինայում, հաստատել է Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչը, հաղորդում է ТАСС-ը:
Այդ մասին Պուսիչն ասել է՝ Զագրեբում կառավարության նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Ինչքանով ես տեղյակ եմ, Ուկրաինայում կան խորվաթական զինվորներ, որոնք միացել են ուկրաինական բանակին»,- հայտարարել է նա:
Նախարարի խոսքով՝ Ուկրաինայում հայրենակիցների գործունեությանը հետևում է հետախուզության և անվտանգության խորվաթական գործակալությունը, որի տվյալներով՝ խորվաթները կռվում են միայն Ուկրաինայի կանոնավոր բանակում և կապ չունեն զինված խմբավորումների հետ:
«Մենք անընդհատ կապի մեջ ենք գործակալության հետ»,- վստահեցրել է Պուսիչը:
Այնուամենայնիվ, նա չի հստակեցրել, թե քանի խորվաթ քաղաքացի է կռվում Ուկրաինայում:










