ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում սկսվել է միասեռ ամուսնությունների գրանցումը
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Մոբիլ շրջանում դաշնային դատավորի հրամանով նույնասեռական զույգերին սկսել են ամուսնության վկայականներ տրամադրել:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ The Washington Post-ին հղումով, դատավորի որոշումն իրարանցում է առաջացրել սեռական փոքրամասնությունների շրջանում: Փաստաթղթերի հանձնման պատուհանի մոտ միանգամից 20 զույգ է հավաքվել:
Աղբյուրը հավելում է, որ Ալաբաման 37-րդ նահանգն է, որտեղ միասեռականները կարող են օրենքի շրջանակներում ամուսնանալ: Սակայն դատավորների մեծ մասը հրաժարվում է ամուսնության վկայականներ տրամադրել միասեռական զույգերին:










