ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Մինսկի գագաթաժողովի արդյունքները

00:31 • 13.02.15

ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ողջունում է ուկրաինական հակամարտության վերաբերյալ Մինսկում փետրվարի 2-ին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները։

 

Հայտարարությունում ասվում է.

 

«Ողջունում ենք փետրվարի 11-12-ը «նորմանդական ձևաչափով» Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը, կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը՝ մինսկյան համաձայնությունների իրագործման միջոցների վերաբերյալ:


Հույս ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի Ուկրաինայում ճգնաժամի համապարփակ կարգավորման համար»: