Տղային հրապարակավ 60 անգամ մտրակել են՝ «Իսլամական պետությանը» սխալ անունով կոչելու համար (լուսանկարներ)

14:51 • 13.02.15

Համացանցում հայտնվել է սարսափելի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է երեխան մտրակի 60 հարված ստանում իր մեջքին՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը մեկ այլ անունով՝ «Դաեշ», կոչելու համար, որը խմբավորումն ատում է, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ հավաքվում հավանաբար Իրաքի Անբար քաղաքի հրապարակում՝ դիտելու, թե ինչպես է տղան ծնկի իջնում և ընդունում իր պատիժը:

 

Նրան պատժողը դաժանորեն մտրակում է տղային, ով լաց է լինում և խնդրում իրեն ներում շնորհել:

 

Երեխայի հանցանքն ահաբեկչական խմբավորմանը «Դաեշ» կոչելն է եղել, բառ, որն օգտագործվում է «Իսլամական պետության» թշնամիների կողմից և բացասական երանգ ունի, գրում է աղբյուրը։

Cruel: The video, purportedly in Iraq, shows a large crowd in the town square watch as the boy is punished