Բուշի եղբայրը համացանցում է տեղադրել 12.000 ընտրողների տվյալներ
Ջեբ Բուշը՝ Ֆլորիդայի 43-րդ նահանգապետը և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը, սխալմամբ հրապարակել է ավելի քան 12.000 մարդու անձնական տվյալներով փաստաթղթեր, գրում է Лента-ն։
Բուշը, ով հավանական թեկնածու է նախագահական ընտրություններում, ցանկացել է ներկայանալ որպես ակտիվ, բաց և տեխնիկապես հմուտ քաղաքական գործիչ, սակայն փետրվարի 10-ին իր կայքում տեղադրել է 8 տարիների նամակագրությունն իր ընտրողների հետ։ Միևնույն ժամանակ հասանելի են դարձել իր զրուցակիցների անունները, ծննդյան ամսաթվերը և սոցիալական ապահովության համարները։
Անձնական տվյալների պաշտպանության գծով Identity Finder ընկերության ղեկավար Թոդ Ֆայնմենը մտավախություն ունի, որ այժմ ավելի քան 12.000 մարդ կարող է խաբեության զոհ դառնալ։ Երեկ գրեթե բոլոր նամակները հեռացվել են կայքից։










