Չինական բանտում փոքր քաղաք են կառուցել
Պեկինում գտնվող բանտում փոքր քաղաք են կառուցել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Daily Mirror-ին:
Դա արվել է նրա համար, որպեսզի ուղղիչ հաստատությունում 20-ից ավելի տարի անցկացրած կալանավորները կարողանան ավելի արագ հարմարվել հասարակության մեջ կյանքին:
Բանտում կառուցվել են ավտոբուսային կանգառներ, մետրոյի կայարան, բանկեր, սուպերմարկետներ և ինտերնետ-սրճարան:
Ուղղիչ հաստատության աշխատակից Լյան Չուն հստակեցրել է, որ ղեկավարությունը փորձել է փոքր մասշտաբներով տիպիկ քաղաք վերստեղծել: «Կալանավորները հաճախ դժվարությունների են բախվում ազատ արձակվելուց հետո: Մենք նրանց սովորեցնում ենք օգտվել բանկային քարտերից, բջջային հեռախոսներից և համակարգիչներից»,- ասել է նա:
Լյան Չուն նշել է, որ պատժիչ հաստատության ղեկավարությունը հույս ունի, որ նման փորձը կնվազեցնի մարդկանց թիվը, ովքեր կվերադառնան հանցավոր գործունեության ազատության դուրս գալուց հետո:










