200 դելֆին Նոր Զելանդիայի ափ է նետվել
Մոտ 200 սև դելֆին ուրբաթ օրը Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափ է նետվել: Նրանցից 24-ն արդեն սատկել է՝ չնայած նրանց փրկելուն ուղղված ջանքերին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մի քանի տասնյակ բնապահպանական կազմակերպություն և կամավոր փորձում են փրկել կենդանիներին՝ մինչ մակընթացությունը:
Նոր Զելանդիայում նման դեպքեր բազմիցս են տեղի ունենում: Մինչ այժմ գիտնականները չեն կարողանում հստակ պատասխան տալ հարցին, թե ինչը կարող է դառնալ դելֆինների նման զանգվածային ինքնասպանությունների պատճառ:
Ափ նետվելով՝ կենդանիները սկսում են տառապել ջրազրկումից և արևային այրվածքներից:










