Իվանիշվիլիի կենսագրությունը չի սկսում 33 տարեկանից. Մ. Հակոբյանը՝ Իվանիշվիլի- Ծառուկյան համեմատության մասին (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին խորհրդի անդամ Միհրան Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ շրջանառության մեջ դրված՝ Իվանիշվիլի- Ծառուկյան համեմատականին։
«Բայց, ներեցե՛ք, Իվանիշվիլիի կենսագրությունը չի սկսում 33 տարեկանից, Իվանիշվիլին իր կապիտալը չի կուտակել Վրաստանի հաշվին և ցանկացած պահի Իվանիշվիլին կարող է պրոֆեսիոնալ լրագրողի հարցերին պատասխանել՝ սկսած Վրաստանի տնտեսությունից, վերջացրած աշխարհաքաղաքական խնդիրներ և որ շատ կարևոր է՝ այդ պատասխանները զավեշտալի չեն լինի»,-նշեց նա։
Միհրան Հակոբյանը, բացի Նախագահի կողմից բերված օրինակից, թե պատկերացնո՞ւմ եք ինչպես Ծառուկյանը կպատասխանի հարցերին Եվրոպայի խորհրդի վեհաժողովին, մեկ այլ օրինակ բերեց։
«Ես կներկայացնեի Գլխավոր շտաբի օպերատիվ մարտավարական քննարկումներին ռազմական համազգեստով մասնակցությունը, երբ որ պետք է մասնակցել քննարկումներին, առաջադրանքներ տրվեն, իրոք ծիծաղելի և զավեշտալի է։ Կարծում եմ՝ աշխարհի ցանկացած երկրում էլ կան մեծահարուստներ, որոնք ունենք քաղաքական ամբիցիաներ, քմահաճույքներ, բայց հասարակության հասունությունը և պետության ուժն այնտեղ է դրսևորվում, որ կամ այդ մարդիկ են իրենց տեղն իմանում, կամ պետությունը կամ հասարակությունն է իրենց տեղը ցույց տալիս»,–ասաց նա։










