Ամերիկացի հայտնի լրագրողը մահացել է Սնոուդենի հետ հարցազրույցից հետո
Ամերիկյան NY Times թերթի սյունակագիր և հեռուստալրագրող Դևիդ Կարը մահացել է 59 տարեկանում, ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության և Կենտրոնական հետախուզության վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ հեռուստակամուրջի ավարտից ժամեր անց: Կարի մահվան պաշտոնական պատճառները չեն նշվում, գրում է vesti.ru-ն:
ԶԼՄ-ների հարցերով մասնագետն աշխատել է NY Times-ում 2002 թվականին: Լուրերին և մեդիայի ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին նվիրված Կարի սյունակը թարմացվում էր ամեն երկուշաբթի: Մինչև NY Times-ում աշխատանքի անցնելը՝ Կարը գրել է The Atlantic Monthly ամսագրում և Inside.com պորտալում: Դրանից առաջ նա հինգ տարի աշխատել է որպես Washington City Paper և The Twin Cities Reader թերթի խմբագիր:
2008 թվականին լրագրողը հրապարակել է «Ատրճանակի գիշերը» ինքնակենսագրականը, որտեղ պատմել է թմրանյութերից կախվածության դեմ պայքարի իր փորձի մասին:










